ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) հիմնադրամ է, որը բուհի կարգավիճակով իրականացնում է գիտակրթական գործունեություն:
ԵԿՏԱ-ի առաքելությունն է եվրոպական չափանիշներով բարձրագույն մասնագիտական կրթության և գիտահետազոտական գործունեության իրականացում, նպատակ ունենալով ստեղծելու ակադեմիական այնպիսի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և զարգանում կարողություններ, պատրաստ են ընդունելու ժամանակի մարտահրավերները և գտնելու դրանց լուծումները:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մասին
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրվել է 2001 թվականին` ՀՀ Կառավարության 2001թ. հոկտեմբերի 15-ի N 978 որոշմամբ` նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել ժամանակակից ինովացիոն ծրագրերի ու եվրոպական չափանիշների կիրառմամբ գործող բարձրագույն ուսումնական հաստատություն:
Ակադեմիան, ի սկզբանե հիմնադրվելով որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների, զբոսաշրջության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության, հոգեբանության և կենսագործունեության անվտանգության բնագավառներում:
2009-2010 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն: Ներկայումս Ակադեմիան իրականացնում է 11 բակալավրի, 10 մագիստրոսի և 6 ասպիրանտական ծրագրեր, որտեղ ընդգրկված են շուրջ 1300 ուսանողներ, որոնց գրեթե 20%-ը արտասահմանցիներ են, ունի 6 ֆակուլտետներ՝ 8 մասնագիտական ամբիոններով, չորս մարզային մասնաճյուղեր` Գյումրի, Վանաձոր, Գավառ և Իջևան քաղաքներում:
Եվրոպական ակադեմիիայում հավաքագրված են անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներ, շուրջ 300 աշխատակից, որից 211-ը դասախոսական կազմն է (18 դոկտոր պրոֆեսոր, 31 դոցենտ, 162 ասիստենտ և դասախոս): Ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմում է` 6,1:
2010 թվականից Ակադեմիայում հրատարակվում է <<Եվրոպական ակադեմիա>> գիտական հոդվածների ժողովածուն, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից ընդունված ժողովածուների շարքում:
2011-2012 ուսումնական տարվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի և ԵԿՏԱ-ի եռակողմ համագործակցության արդյունքում` Ակադեմիայում գործում է Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնը: Ամբիոնի գործունեության գլխավոր նպատակը կապի միջոցների բնագավառի ձեռնարկությունների մուտքային պահանջներին բավարարող միկրոէլեկտրոնիկայի բարձրորակ մասնագետների պատրաստումն է` բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրագործման միջոցով:
2014 թվականից Եվրոպական ակադեմիայում գործում է գիտական աստիճանաշնորհման 060 մասնագիտական խորհուրդըԸ.00.02.-Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:Դիտել այստեղ
Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ հետևյալ կազմով
Բարձրորակ կրթություն ապահովելու նպատակով Եվրոպական ակադեմիան ձգտում է Եվրոպական չափորոշիչների և ուղենիշների պահանջներին համապատասխանող որակի ներքին ապահովման համակարգի կիրարկմանը: Կրթական ծրագրերն աշխատաշուկայի և հասարակության կարիքներին ու պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ներդրվում են ուսանողների և շրջանավարտների հետադարձ կապի մեխանիզմներ:
Դասախոսական կազմի թարմացումն ու որակավորման շարունակական բարձրացումը Եվրոպական ակադեմիայի առաջնահերթությունների ցանկում է, ինչը հանդիսանում է բարձրորակ կրթություն տրամադրելու կարևորագույն նախապայմանը: Դասախոսներն ընտրվում են մրցույթային կարգով` առաջնահերթությունը տալով գիտական աստիճաններ ու կոչումներ ունեցող փորձառու դասախոսներին:
Ակադեմիան համագործակցում է տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Ձեր էլ․ հասցեյին ուղարկվել է հաստատում։
Խնդրում ենք մուտք գործել Ձեր էլ․ հասցե և հաստատել գրանցումը