Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:
Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման:
Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է պարոն Արթուր Բաղդասարյանը:
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է ազգությամբ ֆրանսիացի տիկին Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսը:
ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է:
Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը
2017թ.-ի մայիսի 15-ից հունիսի 15-ն է` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Հասցե` Դավիթ Անհաղթի 10, ք.Երևան 0037
Հեռ. (010) 24 96 47
Էլ. հասցե. communication@ufar.am
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱյի ընդունելության պայմաններ
2017-2018 ուս.տարի
ՀՖՀՀ –ի ուսանողների համար
Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետ՝
- մինչև ս/թ մայիսի 7-ը (1-ին ընդունելություն)
- մինչև ս/թ հուլիսի 13-ը (2-րդ ընդունելություն)
- մինչև ս/թ օգոստոսի 30-ը (3-րդ ընդունելություն)
Ընդունելության համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ներկայացնել 107 սենյակ, տիկին Արմինե Բաբայանին կամ ուղարկել հետևյալ էլ հասցեով՝ap_master@ufar.am
Ընդունելության համար նվազագույն պայմանները. դիմորդը պետք է
Ընդունելության պայմանները և ընթացակարգը.
- մոտիվացիոն նամակ
- համապատասխան ֆակուլտետի դեկանի կարծիքը
-հարցազրույց, եթե անհրաժեշտ է ընդունելությունը վավերացնելու նպատակով.
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Կրթության և մանկավարժական բնույթի տեղեկատվության համար դիմել համապատասխան ֆակուլտետների դեկաններին.
-Իրավաբանական ֆակուլտետ՝ տիկին Կարին Յովսէփեան՝ respch_droit@ufar.am
-Մարքեթինգի ֆակուլտետ՝ տիկին Նաիրա Հայրապետյան՝ hnara@mail.ru
-Ֆինանսների ֆակուլտետ՝ պարոն Անաստաս Աղազարյան՝ anastas.aghazaryan@pers.ufar.am
Վարչական բնույթի հարցերով, անկախ ֆակուլտետից,
դիմել ուսումնական մաս՝ տիկին Արմինե Բաբայանին. ap_master@ufar.am
*Հիշեցում. Ֆրանսիական դիպլոմների նմուշների աղյուսակ՝ Licence և Master
Դիպլոմի նմուշի համար, ընդհանուր միջին գնակատականը հաշվարկվում է ըստ համապատասխան կիսամյակների միջին գնահատականի :
Տեսակ |
Իրավաբանություն |
Կառավարման գիտություններ |
Passable |
Ընդհանուր միջին ≥ 10/20 |
Ընդհանուր միջին ≥ 10/20 |
Assez bien |
Ընդհանուր միջին ≥ 13/20 |
Ընդհանուր միջին ≥ 12/20 |
Bien |
Ընդհանուր միջին ≥ 15/20 |
Ընդհանուր միջին ≥ 14/20 |
Très bien |
Ընդհանուր միջին ≥ 17/20 |
Ընդհանուր միջին ≥ 16/20 |
Ալեքսանդրա Թիրկյուիր Մենս
Գլխավոր քարտուղար
Ձեր էլ․ հասցեյին ուղարկվել է հաստատում։
Խնդրում ենք մուտք գործել Ձեր էլ․ հասցե և հաստատել գրանցումը