Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականին և իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես պահպանել է նորարարական գիտելիքների որոնման իր բարի ավանդույթը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր ջանքերն ուղղված են եղել տարածաշրջանում գեղարվեստական կրթության ապահովման համար հատուկ առաջարկների ներկայացմանը: Հետամուտ լինելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձի արդյունավետ փոխանակմանը՝ ԵԳՊԱ-ին հաջողվել է ստեղծել արվեստի ուսուցմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստող միջավայր:
ԵԳՊԱ-ի ուսանողներն արվեստի դասընթացներն անցնում են հատուկ մշակված ուսումնական ծրագրերով: Այդ ծրագրերն այնպես են կազմված, որ ուսանողները կարողանան համակողմանիորեն ծանոթանալ մեր պատմական ու մշակութային հարուստ ժառանգությանը և ըստ արժանվույն գնահատել այն: Մենք այն համոզմունքն ունենք, որ ուսանողները պետք է ուսումնասիրեն և ճանաչեն ոչ միայն իրենց, այլ նաև մյուս ազգերի պատմական ու մշակութային ժառանգությունը, քանի որ հաղորդակցվելու են միանգամայն տարբեր մշակույթներով ու սովորույթներով ազգերի հետ:
ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը:
1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները
ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները, հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները, նախորդ տարի զորացրված դիմորդները:
բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝ ՀՀ երկքաղաքացի դիմորդները, այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները, այս տարի զորացրված (այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող) դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները:
2. Դիմորդի կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը ՝
լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
2
Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը). ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները). միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով. ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
3. Ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը բուհի ընդունելության դիմումհայտի համապատասխան վանդակում կատարում է նշում:
4. Բուհերի ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը
Մայիսի 5-ից հունիսի 1-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը՝ ժամը 18.00, հունիսի 25-ից հուլիսի 2-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը՝ մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 18.00: Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:
1.գեղանկարչություն
2.գրաֆիկ
3.Քանդակ
4.կերպարվեստի պատմության և տեսության
Դիզայն և կիրառական արվեստ
1.դիզայն
2.կիրառական արվեստ
3.համակարգչային նախագծում
4.հագուստի մոդելավորում
ԵԳՊԱ-ն տրամադրում է եռամյա հետազոտական ծրագիր, որը Ազգային որակավորումների շրջանակում զբաղեցնում է 8-րդ մակարդակը: ԵԳՊԱ-ում հետազոտողի ծրագիրը իրականացվում է «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ և դիզայն» մասնագիտությամբ:
Տևողությունը: Ասպիրանտուրայում առկա ուսուցումը տևում է 3 տարի, իսկ հեռակա ուսուցումը՝ 4 տարի:
Ծանրաբեռնվածությունը: Հետազոտողի ծանրաբեռնվածությունը կազմում է 180 կրեդիտ:
Թեզի պաշտպանությամբ հետազոտողին շնորհվում է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Վարձավճարը
ԵԳՊԱ-ի ասպիրանտուրայում ուսումն անվճար է: Առկա ուսուցմամբ սովորող ուսանողներին տրվում է կրթաթոշակ:
Ձեր էլ․ հասցեյին ուղարկվել է հաստատում։
Խնդրում ենք մուտք գործել Ձեր էլ․ հասցե և հաստատել գրանցումը