2019/09/21

Լեզուների մասին

Ասում են՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: մենք ամբողջովին կիսում ենք այդ կարծիքը, քանի որ նոր լեզվի տիրապետում մեծացնում է աշխարհայացքը և ստիպում ավելի շատ բանեռ հասնակալ և ավելի այլ աչքով նայել իրողություններին: Եվ այսպես բոլորս էլ ցանկանում ենք օտար լեզուների տիրապետել, սակայն ինչպե՞ս անել, որ դա մեզանից շատ ժամանակ չխլի: Ձեզ ենք ներկայացնում լեզու սովորելու որոշ խորհուրդներ՝ 
1. արագ փորձե՛ք հասկանալ քերականությունը և ճիշտ քերականության վրա կառուցեք Ձեր լեզվի իմացությունը,
2.սովորե՛ք տվյալ լեզվի բազիսային բառապաշարը,
3. շփվե՛ք լեզվակրի հետ,
4.կարդացե՛ք, գրե՛ք, ֆիլմե՛ր դիտե՛ք տվյալ լեզվով, 
5. սիրե՛ք տվյալ լեզուն: Ինչքան մենք սիրում ենք այն, ինչ սովորում ենք, այնքան մենք ավելի արագ ու հեշտ ենք սկսում այն ընկալել ու կիրառել:
6.մի՛ ընկճվեք: Ինչքան ավելի բարձր է մարդու տարիքը, այնքան նա ավելի բարդ է կարողանում նոր տեղեկությյուններ ընկալել և մտապահել: Սակայն լեզու սովորելիս, կարևորը պարբերական օգտագործումն է: Ժամանակի հետ բոլոր բացերը կլրացվեն շնորհիվ դրա: 
7.կրկրնություն, կրկնություն, կրկնություն: Կրկնե՛ք մշտապես նոր սովորած բառերը, կանոնները խոսակցությունների, նոր վարժությունների միջոցով, որպեսզի դրանք դառնան Ձեր լեզվամտածողության մասը:
Հաջողություն 

...