2018/11/20

ԵՊԼՀ

  • Ղեկավար
  • Կարինե Հարությունյան, ռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0002, Երևան
    Թումանյան փող., 42 շենք
    (Կենտրոն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:00-17:30)
    • ընդունարան` +374-10-530552
    • ուսումնական վարչություն` +374-10-530711
    • ընդունող հանձնաժողով` +374-10-520563
    • լեզուների ուսուցման կենտրոն` +374-10-538164
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-585554
  • Վեբ-կայք

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 80-ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Այդ օրը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան:

Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի:

1941թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր:

Հայրենական մեծ պատերազմից հետո, ինչպես ողջ երկրում, այնպես էլ մեր հանրապետությունում առաջնային նշանակություն է ստանում օտար լեզուներին տիրապետող մասնագետների պատրաստման հարցը: 1948թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: Տնօրեն է նշանակվում Ա. Իսահակյանը:

pushkin_small1961թ. հոկտեմբերի 3-ին. ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում. «Հանրապետության հանրակրթական դպրոցներում ռուսաց և օտար լեզուների ուսուցիչների աճող պահանջարկը բավարարելու նպատակով 1962թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծել Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ»:

1962թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ» :

1980-ական թվականներին ինստիտուտը լայն ճանաչում ուներ ոչ միայն հանրապետությունում, այլև ողջ Խորհրդային Միության մեջ: Հայաստանի դպրոցներում ռուսաց և օտար լեզուներ դասավանդող ուսուցչական արհեստավարժ կադրերի պատրաստումը, ինստիտուտի ամբիոններում գիտահետազոտական աշխատանքների տարեցտարի ընդլայնվող ծավալը, միութենական մասշտաբով իրականացվող «Բրյուսովյան ընթերցումները», ակտիվ համագործակցությունը ոչ միայն ԽՍՀՄ հանրապետությունների, այլև արտասահմանյան երկրների մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ նկատելիորեն մեծացրել էին բուհի հեղինակությունը` հաստատուն և ծանրակշիռ դարձնելով նրա տեղն ու դերը հանրապետության ուսումնագիտական կյանքում:

1985թ. մայիսի 14-ին որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման համար ինստիտուտը պարգևատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:

Brusov_small1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է`   «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց , 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:

Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի ,քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:

Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ 

Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը: 

1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները 

ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,  հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,  նախորդ տարի զորացրված դիմորդները: 

բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  ՀՀ երկքաղաքացի դիմորդները,  այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,  օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները,  այս տարի զորացրված (այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող) դիմորդները,  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները: 


2. Դիմորդի կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը ՝ 

 լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),  6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),  անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): 


Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).  ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).  միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.  ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: 


3. Ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը բուհի ընդունելության դիմումհայտի համապատասխան վանդակում կատարում է նշում: 

4. Բուհերի ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը 

 Մայիսի 5-ից հունիսի 1-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը՝ ժամը 18.00, հունիսի 25-ից հուլիսի 2-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը՝ մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 18.00:  Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:  Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

Հեռակա մագիստրատուրա Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. մագիստրատուրայի ընդունելության դիմում - հայտ,

2. բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրեր ու պատճեններ,

3. անձնագիր՝բնագիր ու պատճեն

4. 4 լուսանկար (3x4 չափսի),

5. զինվորական գրքույկի բնագիր ու պատճեն (առկայության դեպքում)

6. ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր։

7. Հեռակա ուսուցմամբ ընդունելության փաստաթղթերի ընդունումը կատարվում է հունիսի 10-ից մինչև հուլիսի 19-ը, ինչպես նաև` օգոստոսի 20- ից մինչև հոկտեմբերի 10-ը։ Ընդունելությունը կատարվում է հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 25-ը։

8. Հեռակա ուսուցմամբ մագիստրատուա ընդունված դիմորդների ցուցակը փակցվում է մինչև նոյեմբերի 5-ը: