2018/11/20

ՀԱԱՀ

  • Ղեկավար
  • Արշալույս Պողոսի Թարվերդյան, ռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0009, Երևան
    Տերյան փող., 74 շենք
    (Կենտրոն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:00-17:00)
    • ռեկտոր` +374-10-524541
    • ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-10-521565
    • գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-10-581597
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-521565, +374-10-567411
  • Վեբ-կայք

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը,  տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ  ի վեր ձևավորված ավանդույթ-ները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ 

Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը: 

1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները 

ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,  հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,  նախորդ տարի զորացրված դիմորդները: 

բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  ՀՀ երկքաղաքացի դիմորդները,  այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,  օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները,  այս տարի զորացրված (այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող) դիմորդները,  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները: 


2. Դիմորդի կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը ՝ 

 լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),  6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),  անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): 


Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).  ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).  միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.  ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: 


3. Ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը բուհի ընդունելության դիմումհայտի համապատասխան վանդակում կատարում է նշում: 

4. Բուհերի ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը 

 Մայիսի 5-ից հունիսի 1-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը՝ ժամը 18.00, հունիսի 25-ից հուլիսի 2-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը՝ մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 18.00:  Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:  Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2017-2018 ուստարվա անվճար հիմունքով, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով, ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  • Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա (Ե.18.01) - 1
  • Ավտոմեքենաներ և տրակտորներ (Ե.05.01) - 1
  • Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ (Ե.20.01) - 1
  • Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր (Ե.23.06) - 1
  • Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիո-րացիա և ագրոքիմիա (Զ.01.01) - 1
  • Անասնաբուժություն (ԺԶ.00.03) - 1
  • Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային) (Ը.00.02.) - 1
  • Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (Ը.00.03.) - 1:

Դիմորդներն ասպիրանտուրայի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում համալսարանի ռեկտորի անունով` նշելով մասնագիտությունը,
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմը և գնահատականների ներդիրը,
  3. օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
  4. ընտրված մասնագիտությամբ հրատարակված գիտական հոդվածի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն տպագիր 20 էջի սահմաններում,
  5. կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3x4 չափսի),
  6. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),

Դիմումներն ընդունվում են մինչև 2017թ. հունիսի 3-ը (ներառյալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի ասպիրանտուրայի բաժին` ք.Երևան, Տերյան 74, (I մասնաշենք, թիվ 330 սենյակ), հեռ. 012 52-85-16:

 

Մասնագիտություններ

ԱԳՐՈՆՈՄԻԱ 
Զ.01.01 «Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, ագրոքիմիա» 
Զ.01.02 «Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն»

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ԺԶ.00.01 «Անասնաբուժություն»

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ 
Զ.02.01 «Գյուղատնտեսական կենդանիների բուծում. կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա»

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 
Ե.05.01 «Ավտոմեքենաներ և տրակտորներ»

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐ 
Ե.20.01 «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ»

 

ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 
Ե.18.01 «Բուսաբուծական և կենդանական մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա»

 

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 
Ը.00.02 «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» 
Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ե.23.03 «Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում»
Ե.23.06 «Գեոդեզիա` ներառյալ քարտեզագրություն և կադաստր»

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
Գ.00.11 «Էկոլոգիա» (ագրոէկոլոգիա)