2018/11/20

ԵՊԲՀ

  • Ղեկավար
  • Արմեն Աբգարի Մուրադյան, ռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0025, Երևան
    Կորյունի փող., 2 շենք
    (Կենտրոն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:00-17:00)
    • ընդհանուր բաժին` +374-10-582532
    • ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-10-581152
    • կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-10-565247 , +374-11-621005
    • միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր`+374-11-621012
    • գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-10-581152
    • կադրերի բաժին` +374-11-621035
    • հաշվապահություն` +374-11-621024
    • ուսումնամեթոդական վարչություն` +374-11-621030
    • հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր` +374-11-621003
    • աշխատակազմի ղեկավար` +374-11-621015
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-582532
  • Վեբ-կայք

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ 

Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը: 

1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները 

ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,  հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,  նախորդ տարի զորացրված դիմորդները: 

բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  ՀՀ երկքաղաքացի դիմորդները,  այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,  օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները,  այս տարի զորացրված (այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող) դիմորդները,  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները: 


2. Դիմորդի կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը ՝ 

 լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),  6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),  անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): 


Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).  ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).  միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.  ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: 


3. Ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը բուհի ընդունելության դիմումհայտի համապատասխան վանդակում կատարում է նշում: 

4. Բուհերի ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը 

 Մայիսի 5-ից հունիսի 1-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը՝ ժամը 18.00, հունիսի 25-ից հուլիսի 2-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը՝ մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 18.00:  Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:  Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2016/2017 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

  • Բուժական գործ,
  • Հանրային առողջություն և առողջապահություն,
  • Ֆարմացիա,
  • Բուժական գործ զինված ուժերում

«Բուժական գործ», «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտություններով մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 2 տարի է, «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտությամբ 1,5 տարի, «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝ 1 տարի:

Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում ռեկտորի անունով (ձեռագիր).
  • դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենները.
  • անձնագրի պատճենը.
  • հրատարակված աշխատությունների ցանկը՝ համապատասխան պատճեններով (առկայության դեպքում).
  • «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությությամբ դիմորդները ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանք՝ մագիստրատուրա ընդունվելու պիտանելիության մասին.
  • 4 լուսանկար՝ 3-4 չափի.
  • նախորդ տարիների շրջանավարտների դեպքում համառոտ ինքնակենսագրություն (ժամանակագրական շարադրությամբ):

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով՝ 4 տարի, որի ընթացքում բացի որակավորման քննություններից ասպիրանտից պահանջվում է ձեռք բերել համապատասխան կրեդիտներ:

 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

 

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից:

Մասնագիտական քննությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր մինչ այդ հանձնել են «Օտար լեզու» (անգլերեն TOEFL, գերմաներեն և ֆրանսերեն ON DAF TCF) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից տարբերակված ստուգարքներ:

 


 

Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին: Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են տվյալ բուհում գիտական, հետազոտական և այլ նշանակություն ունեցող հիմնարար և/կամ կիրառական հետազոտությունների ծրագիր, նախագիծ:

 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ:

 


 

Հայցորդություն

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթության (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում ունեցող անձինք:

Որակավորման քննություններ հանձնելու, կրեդիտային համակարգի սահմաններում համապատաս­խան քանակով կրեդիտներ ձեռք բերելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք, ովքեր ներկայացնում են գիտության տվյալ բնագավառի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագիր:

Ատենախոսությունն ավարտելու առավելագույն ժամկետը 5 տարի է:

Հայցորդությունը բուհում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով` սահմանված կարգով: