2018/11/19

ՀՖԿՍՊԻ

  • Ղեկավար
  • Վահրամ Բազմասերի Առաքելյան, ռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0070, Երևան
    Ալեք Մանուկյան փող., 11 շենք
    (Կենտրոն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ (09:00-16:30)
    • ռեկտորի ընդունարան` +374-10-556281
    • ընդունող հանձնաժողով` +374-10-550453
    • գլխավոր հաշվապահ` +374-10-554153
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-554104
  • Վեբ-կայք
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Ելնելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից` բուհը խթանում է իր ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը և նպաստում հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը:

    ASIPC

    Պետական լիզենզիան ինստիտուտը ստացել է 2003թ. հուլիսի 16-ին:

    2012թ. ինստիտուտն անցել է պետական հավատարմագրում:

     

    Ինստիտուտն այսօր

    •    3 ֆակուլտետ
    •    14 ամբիոն
    •    209 դասախոս
    •    8 գիտությունների դոկտորներ
    •    30 պրոֆեսորներ
    •    51 գիտությունների թեկնածուներ
    •    37 դոցենտներ
    •    Ուսումնական 2 մասնաշենք
    •    10 մարզադահլիճ, մանեժ, ֆուտբոլի մարզադաշտ
    •    Մանկավարժական և կլինիկական պրակտիկայի բաժին
    •    Մարզական ակումբ
    •    Մասնագիտական հարուստ գրադարան
    •    Միջազգային գիտատեղեկատվական բաժին
    •    Ամբուլատորիա
    •    Պատմության թանգարան

    Ինստիտուտում սովորում են 2532 ուսանող:

    Ուսումնական գործընթացն ինստիտուտում իրականացվում է` ըստ բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչների: Համաձայն մշակված նոր ուսումնական պլանի` քառամյա ուսուցումից հետո ավարտում են կրթությունը "բակալավրի" աստիճանով, իսկ "մագիստրոսի" աստիճան են ստանում մեկամյա ուսուցումից հետո:

    Ինստիտուտում գործում է ռոտացիայի գործընթաց, այսինքն` ուսանողը, ելնելով մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներից, կարող է անվճար համակարգից տեղափոխվել վճարովի, կամ հակառակը:

    Ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է մանկավարժական, արտադրական և կլինիկական պրակտիկան, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, բուժական հաստատություններում և զանգվածային լրատվամիջոցների հիմնարկներում:

    Բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար ինստիտուտն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, որն ապահովում է ուսումնական գործընթացը, գիտական հետազոտությունները և մարզական աշխատանքը:

    Ուսումնական 2 մասնաշենքերը հագեցված են ժամանակակից ուսումնագիտական կաբինետներով և լաբորատորիաներով: Ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների տրամադրության տակ է նաև նիստերի դահլիճը, գիտահետազոտական կենտրոնը, ամբուլատորիան:

    Դասախոսներից 4-ն ունեն ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում, 18-ը` ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի, 30-ը` հանրապետության վաստակավոր մարզչի, 44-ը` սպորտի վարպետի կոչում:

    Ինստիտուտի բազայի վրա գործում է նաև Ազգային օլիմպիական ակադեմիան, որն օգնում է պահպանել և զարգացնել օլիմպիական ավանդույթները: