2018/11/20

ԵԿՏԱ

  • Ղեկավար
  • Հեղինե Բիշարյան, ռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0037, Երևան
    Դավիթ Անհաղթի փող., 10/1-10/4 շենք
    (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:00-17:00)
    • ընդունարան` +374-10-240038
    • արտաքին կապերի բաժին` +374-10-241891
    • ուսումնական մաս` +374-10-246371
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-240038
  • Վեբ-կայք
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) հիմնադրամ է, որը բուհի կարգավիճակով իրականացնում է գիտակրթական գործունեություն:

    ԵԿՏԱ-ի  առաքելությունն է եվրոպական չափանիշներով բարձրագույն մասնա­գիտական կրթության և գիտահետազոտական գործունեության իրականացում, նպատակ ունենալով ստեղծելու ակադեմիական այնպիսի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և զարգանում կարողություններ,  պատրաստ  են ընդունելու ժամանակի մարտահրավերները և գտնելու դրանց լուծումները:

    Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի  մասին

    Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրվել է 2001 թվականին` ՀՀ Կառավարության 2001թ. հոկտեմբերի 15-ի N 978 որոշմամբ` նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել ժամանակակից ինովացիոն ծրագրերի ու եվրոպական չափանիշների կիրառմամբ գործող բարձրագույն ուսումնական հաստատություն:

    Ակադեմիան, ի սկզբանե հիմնադրվելով որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների, զբոսաշրջության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության, հոգեբանության և կենսագործունեության անվտանգության բնագավառներում:

    2009-2010 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն: Ներկայումս Ակադեմիան իրականացնում է 11 բակալավրի, 10 մագիստրոսի և 6 ասպիրանտական ծրագրեր, որտեղ ընդգրկված են շուրջ 1300 ուսանողներ, որոնց գրեթե 20%-ը արտասահմանցիներ են, ունի 6 ֆակուլտետներ՝ 8  մասնա­գիտական ամբիոններով,  չորս մարզային մասնաճյուղեր` Գյումրի, Վանաձոր, Գավառ և Իջևան քաղաքներում:

    Եվրոպական ակադեմիիայում հավաքագրված են անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներ,  շուրջ 300 աշխատակից, որից  211-ը դա­սախոսական կազմն է (18 դոկտոր պրոֆեսոր, 31 դոցենտ, 162 ասիստենտ և  դասախոս): Ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմում է`  6,1:

    2010 թվականից Ակադեմիայում հրատարակվում է <<Եվրոպական ակադեմիա>> գիտական հոդվածների ժողովածուն, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից ընդունված ժողովածուների շարքում:

                2011-2012 ուսումնական տարվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի և ԵԿՏԱ-ի եռակողմ համագործակցության արդյունքում` Ակադեմիայում գործում է Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնը:      Ամբիոնի գործունեության գլխավոր նպատակը կապի միջոցների բնագավառի ձեռնարկությունների մուտքային պահանջներին բավարարող միկրոէլեկտրոնիկայի բարձրորակ մասնագետների պատրաստումն է` բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրագործման միջոցով:

    2014 թվականից Եվրոպական ակադեմիայում գոր­ծում է գիտական աստիճանաշնորհման 060 մաս­նա­գիտական խորհուրդըԸ.00.02.-Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:Դիտել այստեղ 

    Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ հետևյալ կազմով

    Բարձրորակ կրթություն ապահովելու նպատակով Եվրոպական ակադեմիան ձգտում է Եվրո­պական չափորոշիչների և ուղենիշների պահանջներին համապա­տասխանող որակի ներքին ապահով­ման համակարգի կիրարկմանը: Կրթական ծրագրերն աշխատաշուկայի և հասարակության կարիքներին ու պահանջներին համապատասխանեցնելու նպա­տակով ներդրվում են ուսանող­ների և շրջանա­վարտ­ների հետադարձ կապի մեխանիզմներ:

    Դասախոսական կազմի թարմացումն ու որակավորման շարունակական բարձրացումը Եվրոպական ակադեմիայի առաջնա­հեր­թությունների ցանկում է, ինչը հանդիսանում է բարձրորակ կրթություն տրամադրելու կարևո­րագույն նախապայմանը: Դասախոսներն ընտրվում են մրցույթային կարգով` առաջնահերթությունը տալով գիտական աստիճաններ ու կոչումներ ունեցող փորձառու դասախոսներին:

    Ակադեմիան համագործակցում է տեղական ուսումնական հաստատություն­ների և պետական այլ կառույցների հետ, ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: