2018/11/20

ՀՖՀՀ

  • Ղեկավար
  • Ժան-Մարկ Լավեստ, ռեկտոր
    Արայիկ Նավոյան, արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման և որակի գծով պրոռեկտոր
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, 0069, Երևան
    Դավիթ Անհաղթի փող., 10 շենք, 1-ին մասնաշենք
    (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:00-17:45)
    • կոմունիկացիայի բաժին` +374-10-249647
    • պրոռեկտոր` +374-10-249648
    • գլխավոր քարտուղար` +374-60-279664
  • Կապի այլ միջոցներ
  • • Ֆաքս` +374-10-249645
  • Վեբ-կայք

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:

Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման:

Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է պարոն Արթուր Բաղդասարյանը:

Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է ազգությամբ ֆրանսիացի տիկին Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսը:

ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է:

Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը

2017թ.-ի մայիսի 15-ից հունիսի 15-ն է` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00:

Անհրաժեշտ  է  ներկայացնել  հետևյալ  փաստաթղթերը.

  • Միջնակարգ կրթության վկայականի պատճենը կամ տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ
  • 3x4 չափի երկու լուսանկար
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը:
  • Զինվորական հաշվառման թերթիկ
  • Գործերի ընդունման համար վճարվող գումարի անդորրագիր  (7200 դրամ)
  • Կամընտրական առարկաների ընտրություն

Հասցե` Դավիթ  Անհաղթի  10, ք.Երևան  0037

Հեռ. (010) 24 96 47

Էլ. հասցե.  communication@ufar.am

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱյի ընդունելության պայմաններ

2017-2018 ուս.տարի

ՀՖՀՀ –ի ուսանողների համար

Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետ՝

-          մինչև ս/թ  մայիսի 7-ը  (1-ին ընդունելություն)

-          մինչև ս/թ հուլիսի 13-ը (2-րդ ընդունելություն)

-          մինչև ս/թ օգոստոսի 30-ը  (3-րդ ընդունելություն)

 

Ընդունելության համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ներկայացնել 107 սենյակ, տիկին Արմինե Բաբայանին կամ  ուղարկել  հետևյալ էլ հասցեով՝ap_master@ufar.am

 

Ընդունելության համար նվազագույն պայմանները. դիմորդը պետք է

  1. Ունենա licence /բակալավրիատի դիպլոմ
  2. Համալսարանում պարտք չունենա
  3. Ունենա գործերի ընդունման համար վճարված անդորրագիր (25 000 հազար), որը ընդունվելու դեպքում ուսման վճարից ենթակա է նվազեցման, չընդունվելու դեպքում, ենթակա է  վերադարձման և ենթակա չէ վերադարձման  համալսարանից դուրս գալու ժամանակ :

 

Ընդունելության պայմանները և ընթացակարգը. 

  1. Այն դիմորդներն, ովքեր ունենք Très Bien, Bien, Assez Bien  նմուշով licence դիպլոմ, ընդունվում են  մագիսրատուրա ավտոմատ կերպով 
  2. Այն դիմորդներն, ովքեր ունենք Passable նմուշով, licence դիպլոմ, ընդունվում են  մագիսրատուրա ավտոմատ կերպով, եթե 4-րդ կուրսում ֆրանսերենի միջին գնահատականը    13/20.
  3. Այն դիմորդները ովքեր ունենք Passable նմուշով licence դիպլոմ և չեն բավարարում ավտոմատ կերպով ընդունելության պայմաններին, անցկացվում է հարցազրույց հանձնաժողովի առջև՝  վավերացնելու ընդունելությունը:
  4. Մագիստրատուրայում ֆակուլտետի փոփոխության դեպքում անհրաժեշտ է.

- մոտիվացիոն նամակ

- համապատասխան ֆակուլտետի դեկանի կարծիքը

-հարցազրույց,  եթե անհրաժեշտ է ընդունելությունը վավերացնելու նպատակով.

 

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

Կրթության և մանկավարժական բնույթի տեղեկատվության համար դիմել համապատասխան ֆակուլտետների դեկաններին.

-Իրավաբանական ֆակուլտետ՝ տիկին Կարին Յովսէփեան՝ respch_droit@ufar.am

-Մարքեթինգի  ֆակուլտետ՝ տիկին Նաիրա Հայրապետյան՝ hnara@mail.ru

-Ֆինանսների ֆակուլտետ՝ պարոն Անաստաս Աղազարյան՝ anastas.aghazaryan@pers.ufar.am

Վարչական բնույթի հարցերով, անկախ ֆակուլտետից,

դիմել ուսումնական մաս՝ տիկին Արմինե Բաբայանին.  ap_master@ufar.am

 

*Հիշեցում. Ֆրանսիական դիպլոմների նմուշների աղյուսակ՝  Licence և Master

Դիպլոմի նմուշի համար, ընդհանուր միջին գնակատականը հաշվարկվում է ըստ համապատասխան կիսամյակների միջին գնահատականի :

 

Տեսակ

Իրավաբանություն

Կառավարման գիտություններ

Passable

Ընդհանուր միջին  10/20 

Ընդհանուր միջին  10/20 

Assez bien

Ընդհանուր միջին  13/20 

Ընդհանուր միջին  12/20 

Bien

Ընդհանուր միջին  15/20 

Ընդհանուր միջին  14/20 

Très bien

Ընդհանուր միջին  17/20 

Ընդհանուր միջին  16/20 

 

Ալեքսանդրա Թիրկյուիր Մենս

Գլխավոր քարտուղար