2018/11/20

ԵՊՀ

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը:

1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները

ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,  հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,  նախորդ տարի զորացրված դիմորդները:

բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝  ՀՀ երկքաղաքացի դիմորդները,  այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,  օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները,  այս տարի զորացրված (այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող) դիմորդները,  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները:


2. Դիմորդի կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը ՝

 լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),  6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),  անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
2

Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).  ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).  միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.  ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:


3. Ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը բուհի ընդունելության դիմումհայտի համապատասխան վանդակում կատարում է նշում:

4. Բուհերի ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը

 Մայիսի 5-ից հունիսի 1-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը՝ ժամը 18.00, հունիսի 25-ից հուլիսի 2-ին բուհերի ընդունելության հայտը լրացրած դիմորդը՝ մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 18.00:  Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:  Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ։ Դիմում-հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր`ըստ նախապատվության։ Հայտում նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին: Ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերին»։
  • Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3x4 չափսի),
  • Անձնագրի պատճեն,
  • Զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
  • Ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։

Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.

  • I փուլ - մայիսի 22-ից մինչև հունիսի 2-ը,
  • II փուլ - մայիսի 22-ից մինչև հուլիսի 3-ը,
  • III փուլ-հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը:

Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության քննությունները անցկացվում են.

  • I փուլ - հունիսի 6-ից մինչև հունիսի 8-ը,
  • II փուլ - հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը,
  • III փուլ - օգոստոսի 29-ից մինչև օգոստոսի 31-ը:

Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը 15-օրյա ժամկետում վճարելուց հետո` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի։ Իսկ երկրորդ փուլում՝ մինչև հուլիսի 24-ը, երրորդ փուլում՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Ներկայացնում ենք 2017/2018 ուստարվա առկա ուսուցման համակարգով մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (20 ապրիլի 2017 թվականի N 435 - Ն որոշում):

 

Դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և Ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`

  • անգլերեն լեզու (TOEFL, IBT) - 46 միավոր և «IELTS»` 5,5 միավոր,
  • ֆրանսերեն լեզու (TCF) - 200 միավոր,
  • գերմաներեն լեզու (On Daf) - 60 միավոր,
  • ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ - 25 միավոր:

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:


Ասպիրանտուրայի ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Դիմում ԵՊՀ ռեկտորի անունով անձի կամ նրա լիազորված անձի կողմից:
  • Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները,
  • Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանք,
  • Ընտրված մասնագիտությամբ հրապարակված առնվազն 1 գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  • Ինքնակենսագրություն և 3 նկար (3x4 չափի),
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման ԵՊՀ ռեկտորի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող 3-5 մասնագետ:

 

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է Ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմավում է մասնագիտաան ամբիոնների, հանձնաժողովների կողմից և հաստատվում ԵՊՀ ռեկտորի կողմից: Մասնագիտական քննությունից 2 օր առաջ՝ հրապարակված հարցաշարից կազմվում են հարցատոմսեր, որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են:


Մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը: Բանավոր քննությունը ձայնագրվում է և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:


Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դրմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը:


Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:


Դիմորդը կարող է բողոքարկել մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում՝ հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը, որը քննարկվում է նույն օրը:


Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում:

Առկա ուսուցման ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ՝ ընդունման օրվանից:

Ուսումն ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով: Առկա ձևով ուսուցման համակարգում տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 4 տարին: