2018/11/20

Օգտագործման համաձայնագիր


Դառնալով Ustudy.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակության հայտարարությունը:

 

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

 

Օգտվելով Ustudy.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք այն, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները,կոմերցիոն գաղտնիքներ, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք նշվում են հայտարարության տեքստում:

Եթե Ustudy.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:

 

Դուք պարտավորվո՛ւմ եք`

  • Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ծանրաբեռնմանը;
  • Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
  • Չ՛կանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությանը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
  • Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրած տվյալները որևէ այլ նպատակներով, բացի այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;
  • Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
  • Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

Ustudy.am-ը պարտավորվում է իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից:

Ustudy.am-ը իրավասու է ցանկացած պահին փոխել ծառայությունների աշխատանքը`առանց նախորոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ustudy.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: Ustudy.am կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:

Ustudy.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահին օգտատիրոջ հետ տվյալներ ճշտել և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կոցմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալների հետ, Ustudy.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժելու և նրան Ustudy.am-ի մուտքը փակելու առանց նախաղգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

 

Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:

Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

 

Պատասխանատվության սահմանափակում

 

Օգտվելով Ustudy.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու գործակալները ոչ մի պատասխանատվություն չե’ն կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորուստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:

Ustudy.am-ը չի’ հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ:

Ustudy.am-ը չի՛ կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի՛ կրում գործարքների հետևանքով կորուսների համար:

Ustudy.am-ը պատասխանատվություն չի՛ կրում օգտատերերի համար: Բոլոր վեճերը պե՛տք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:

Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու ծառայության համապատասխանությունը նկարագրությանը գտնվում են կայքի վերահսկողությունից դուրս:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Ustudy.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութերի համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք և հանրային անկարգություններ:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վնասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար:

Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ:

 

 

 

Ustudy.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Նաև հասկացեք, որ մենք չե՛նք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

 

Համաձայնագրի ժամկետը

 

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Ustudy.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Ustudy.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավո՛ր է դադարեցնել Ustudy.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Ustudy.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

 

Հայտարարությունների հրապարակման կանոններ

Ustudy.am-ում  հայտարարությունների հրապարակման կանոնները ստեղծված են հայտարարությունների բարձր որակը երաշխավորելու նպատակով: 

Ustudy.am  կայքի հնարավորությունների և ծառայությունների օգտագործումը ենթադրում է Հայտարարությունների հրապարակման կանոնների ընդունումը և նրանց հետևելու պատրաստակամությունը: 

Խախտումների դեպքում հայտարարությունները հեռացվում են: 

  1. Յուրաքանչյուր հայտարարությունը պե՛տք է տեղադրվի իրեն համապատասխան բաժնում:
  2. Ամբողջ ինֆորմացիան պետք է լինի հայատառ, բացառություն կարող են հանդիսանալ միջպետական բառեռը (անվանումները), հապավումները:
  3. Հայտարարություն տեղադրելուց առաց`հիշե՛ք, որ

    3.1.Հայտարարությունը պե՛տք է տրամադրի հնարավորինս մանրամասն տեղեկություն այն ծառայության մասին, որն առաջարկում եք:

    3.2.Հայտարարության բոլոր չափանիշները (օրինակ` գինը) պետք է համապատասխանեն իրականությանը:

    3.3.Կայքում յուրաքանչյուր օգտատեր կարող է ունենալ միայն մեկ գրանցում (հաշիվ): Արգելվում է տեղադրել հայտարարությունների կրկնօրինակները կամ բազմակի հայտարարություններ տարբեր էլ.փոստի հասցեներով մեկ օգտատիրոջ կամ կազմակերպության կողմից:

    3.4.Դիպլոմի (Լիցենզիայի) սկանի բացակայության դեպքում հնարավոր չէ ունենալ «պրոֆեսսիոնալի» որակավորում:

  4. Խստորեն արգելվո՛ւմ է յուրաքանչյուր գործողություն, հղված կայքի շահարկման կամ նորմալ աշխատանքի խափանման համար: Այդ թվում նաև`

    4.1.Գոյություն չունեցող ծառայությունների հայտարարությունների տեղադրումը:

    4.2.Հայտարարություններում արգելվո՛ւմ է նշել վճարովի հեռախոսահամար, կամ հասարակ հեռախոսահամար, որը վերահասցեավորում է Ձեր զանգը վճարովի համարին:

  5. Մեր կայքում արգելվում են հայտարարություններ, որոնք պարունակում են`

    5.1.Անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում ռասիստական կամ կրոնական ուղղվածությամբ:

    5.2.Ինտերնետում գումարի վաստակման առաջարկ:

  6. Ustudy.am  կայքում նաև արգելվում է սուտ հայտարարությունների հրապարակումը կամ երրորդ անձանց հետ կապցած կեղծ տվյալների տրամադրումը:

 

Համապատասխան օգտագործման պայմաննների Ustudy.am կայքն իրեն իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած հայտարարություն առանց բացատրության, ինչպես նաև եթե այն չի համապատասխանում հայտարարությունների հրապարակման կանոններին:

Ustudy.am-ի ադմինիստրացիան և մոդերատորները իրավասու են հայտարարության տեքստում փոփոխություն կատարելու, այլ բաժիններ տեղափոխելու:

Միտումնավոր կանոնները խախտող օգտատերերի մուտքը երկարաժամկետ արգելափակվում է:

 

Հրաժարվել ծառայություններից